Արմինֆո.Ազգային ժողովում ավարտվել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչների հետ: Փաշինյանը հայտարարել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են օրակարգի հարցեր, այդ թվում առաջիկա խորհրդարանական ընտրությունները:
Պատգամավորը նշել է, որ դրանք անհրաժեշտ են, սակայն, ժամկետներն առայժմ որոշված չեն: «Մենք ոչ մի տարաձայնություն չունենք, մենք կարծում ենք, որ պետք է համագործակցենք հանուն Հայաստանի զարգացման: Մնացած ամեն ինչ կախված է այն բանից, թե վաղն ինչպես կզարգանան իրադարձությունները՚, - նշել է պատգամավորը: