Արմինֆո. Բելառուսը կշարունակի Հայաստանի հետ համագործակցությունը` ելնելով փոխշահավետ համագործակցության դիրքորոշումից: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը` «Բելառուս– 1՚ հեռուստաալիքի եթերից:
Նրա հավաստմամբ, Բելառուսն արդի փուլում փոխգործակցությունը կառուցում է պրագմատիզմի դիրքերից: «Մեք երբեք չենք պարտադրել մեր ապրանքները, ծառայությունները, առավել ևս` քաղաքական օրակարգը: Ես վստահ եմ, որ այսուհետև էլ այդ միտումը կպահպանվի հայկական կողմի հետ մեր փոխգործակցությունում՚, - ասել է Նազարուկը, ընդգծելով, որ Բելառուսը պատրաստ է ընդունել հայ հասարակության ցանկացած ընտրություն, առավել ևս, որ բոլոր գործող և ապագա նախագծերը հավասարապես շահավետ են երկու երկրների համար: