Արմինֆո. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, որ երկրի ԵԱՏՄ անդամակցումը համապատասխանում է հանրապետության «արմատական շահերին՚: «մեզ համար եվրասիական տարածությունը բարեկամական տարածություն է: Դրանք բարեկամ, եղբայրական երկրներ են՚, - հայտարարել է Արմեն Սարգսյանը «Բելառուս 1՚ հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում, հավելելով, որ ԵԱՏՄ նաև վիթխարի շուկա է Հայաստանի համար:
Հիշեցնենք, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է 2015 թվականից: Այժմ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը: