Արմինֆո. «Քայլ արա՚ շարժման առաջնորդ, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ակնկալում է Ռուսաստանի հետ արդյունավետ երկխոսություն սկսել Մոսկվայի կողմից Բաքվին սպառազինության վաճառքի հարցի շուրջ: Ինչպես BBC-ին հարցազրույցում ասել է Փաշինյանը, այդ խնդիրը միշտ քննարկվել և քննարկվում է, և Ռուսաստանում նույնպես հասկանում են այդ հարցի ողջ լրջությունը և պատրաստ են այդ թեմայի շուրջ երկխոսության:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը` պատգամավորն ընդգծել է, որ այդ հարցը պետք է լուծվի երկխոսության ճանապարհով: Այդ համատեքստում ընդդիմադիր գործիչը հիշեցրել է, որ Ադրբեջանը տարիներ շարունակ իրեն ագրեսիվ է պահում, և դա բացասական ֆոն է ստեղծում երկխոսության համար:
«Նման բան չպետք է լինի: Չէ որ սա 21-րդ դարն է, և մենք քաղաքակիրթ երկրներ ենք, համենայն դեպս` Հայաստանը: Հուսով եմ` դուք դա տեսաք վերջին 20 օրում: Սակայն դա չի նշանակում, թե քաղաքակիրթ լինելը պետք է մեկնաբանվի որպես թուլության: Եթե Ադրբեջանի կողմից ինչ-որ սադրանքներ լինեն Լեռնային Ղարաբաղում, մենք կհետաձգենք մեր բոլոր ներքաղաքաան հարցերը և կզբաղվենք միայն մեր հայրենիքի պաշտպանությամբ՚, - եզրափակել է Նիկոլ Փաշինյանը: