Արմինֆո. «Հեղափոխությունը չի սկսվում և չի ավարտվում մեկ օրում: Անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել դրա հաջող ավարտի համար»,- լրագրողներին հայտարարել է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյան:
Արսինե Խանջյանի խոսքով, միանալով բողոքական շարժմանը, չէր հավատում դրա հաղթանակին: Բայց երիտասարդությունը կարողացավ հասնել նպատակին՝ Հայաստանի լուսավոր հաղթանակի նկատմամբ հավատին: «Հայ ժողովուրդն ապացուցեց, որ իր համար «անհնար» բառ չկա»,- հայտարարել է նա:
Միաժամանակ Խանջյանը հույս է հայտնել որ քաղաքական կուսակցությունները մայիսի 1-ին ընդհանուր հայտարարի կգան և կքվեարկեն վարչապետի պաշտոնում ժողովրդի թեկնածուի օգտին: «Նրանք պետք է գիտակցեն, որ կոչված են ծառայելու ժողովրդին, և պարտավոր են ականջալուր լինել ժողովրդի ձայնին»,- ասել է նա:
Նշենք, որ ներկայումս մայրաքաղաքի փողոցներից բացի, ցուցարարները փակել են Ալավերդու Սանահին կայարանում միջպետական ճանապարհը: