Արմինֆո. Ավարտվել է «Քայլ արա» ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ: Փաշինյանի խոսքով, ՀՀԿ-ն կանխատրամադրված է մայիսի 1-ին ԱԺ նիստի ժամանակ չխոչընդոտել վարչապետի պաշտոնում ժողովրդի թեկնածուի ընտրությանը:
Ինչպես հայտնել է ընդդիմադիր գործիչը, հանդիպմանը կողմերը պայմանավորվել են կազմակերպել ՀՀԿ խմբակցության հետ ընդլայնված կազմով հանդիպում: Հանդիպումն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա ապրիլի 29-ին կամ 30-ին: Պատասխանելով դիտարկմանը, որ նույնիսկ խորհրդարանի մյուս խմբակցություններից ձայների ապահովման դեպքում Փաշինյանի ընտրության համար կպահանջվի ՀՀԿ 6 պատգամավորի ձայն՝ նա հայտարարել է. «Եթե կա կանխատրամադրվածություն չխոչընտոդել քվեարկությանը, նրանք /ՀՀԿ/ կքննարկեն և կընդունեն որոշում, որն ուղղված չի լինի ժողովրդական վարչապետի ընտրությա դեմ»:
Մինչդեռ հանդիպման ավարտին, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է Հանրապետական կուսակցությունը մայիսի 1-ին քվեարկելու խորհրդարանի նիստում՝ Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ մինչև ՀՀԿ նիստի անցկացումը ձեռնպահ կմնա այդ հարցին պատասխանելուց: