Արմինֆո. «Քայլ արա» շարժման առաջնորդ, խորհրդարանի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՌԴ Պետդումայի խորհրդարանականների հետ հանդիպմանը հավաստել է, որ Երևանը չի հրաժարվի ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունից, ավելին՝ կշարունակի զարգացնել հայ-ռուսական հարաբերությունները:
Հիշեցնենք, որ Երևան են ժամանել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի կազմի մեջ մտնող պատգամավորները, ովքեր հանդիպումներ են անցկացնում հայ գործընկերների հետ: Պատվիրակությունը գլխավորում է կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը: Այսօր «Ելք» դաշինքի խմբակցությունը խորհրդարանում հանդիպում է ունեցել ՌԴ Պետդումայի պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել «Քայլ արա» շարժման առաջնորդ, խորհրդարանի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Հանդիպման մանրամասների մասին չի հաղորդվում: