


Արմինֆո.«Իմ քայլը» ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փարատել է իր կրթությանն առնչվող լուրերը:
«Գիտեմ, որ վերջերս շատ է քննարկվել իմ բարձրագույն կրթության դիպլոմ ունենալ-չունենալու հարցը, ուստի ստորեւ ներկայացնում եմ իմ ստուգման գրքույկը՝ զաչոտնիկը։
1991 թվականին ընդունվել եմ Երեւանի պետական համալսարան իսկ 1995 թվականին, հինգերորդ կուրսում, ավարտական քննությունները սկսելուց մեկ կամ երկու օր առաջ ռետրորատի որոշմամբ հեռացվել համալսարանից։ Որոշումը ունեցել է քաղաքական պատճառներ եւ կապված է եղել իմ լրագրողական գործունեության, մամուլում իմ հեղինակած մի շարք հոդվածների հետ։ Ինձ առաջարկվել է զղջումնագիր-դիմում գրել եւ տեղում կվերականգնվեմ, բայց բնականաբար մերժել եմ այդ առաջարկը։ Ուսումնառության ընթացքում, որն ըստ էության անցել եմ ամբողջությամբ, բոլոր քննությունները առանց բացառությամբ հանձնել եմ գերազանց։ Դրանում կարող եք համոզվել ստուգման գրքույկս մանրամասն ուսումնասիրելով»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը:
Նշենք, որ շարժման ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը, ելույթ ունենալով ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ հավաքվածների առջև, նշել է, որ անհրաժեշտ է ապաքաղաքականացնել բուհերի գործունեութունը: «Բուհերի ղեկավար կազմում չպետք է լինի քաղաքական ակտիվ, ինչը բացասաբար է անդրադառնում ընդհանուր առմամբ կրթության որակի վրա»,- հայտարարել է նա:
Քաղաքացիական անհնազանդության ակցիայի մասնկիցները ներկայումս սկսել են փակել է Երևանի կենտրոնական փողոցներ:



