Արմինֆո. «Այսօր՝ ապրիլի 29-ին, ցույց կտանք, որ մեր շարժումը վճռական է և ամուր կանգնած է իր ոտքերի վրա, Ֆեյսբուքի իր էջում տեսաուղերձում հայտարարել է «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Ընդդիմադիր գործիչն իր տեսաուղերձում ներողություն է խնդրել այն համայքների և մարզերի բնակիչներից, որտեղ այս ընթացքւոմ չեն հասցրել լինել: Միաժամանակ նա խոստացել է մոտ ապագայում լրացնել այդ բացը և տեղում քննարկել առկա խնդիրները:
Ինչ վերաբերում է այսօրվա ծրագրերին, Փաշինյանը հայտնել է, որ քաղաքացիական անհնազանդության ակցիաները մեկնարկում են նոր թափով: Նա կոչ է արել 12.00-ից փակել բոլոր փողոցները, ժամը 17.00-ին կսկսվի երթ Ֆրանսիայի հրապարակից, ժամը 19.00-ին տեղի կունենա հանրահավաք Հանրապետության հրապարակում: «Ամեն ինչ լավ կլինի: Մենք պետք է պատրաստվենք հաղթանակի»,- ասել է Փաշինյանը: