


Արմինֆո. «Բացարձակապես կարևոր չէ՝ կլինեմ նոր կառավարության կազմում, թե՞ չէ: Կարևոր է, որ հարկերի հավաքագրման սկսված գործընթացն իրականացվի ամբողջական ծավալով»,- ապրիլի 27-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք տեսնում է իրեն Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարության կազմում:
Նրա խոսքով, ՊԵԿ-ում գործընթաց են սկսել՝ ուղղված այն բանին, որ բոլորը, առանց բացառության, վճարեն հարկերը՝ օրենքով սահմանված կարգով: «Հուսով եմ, որ այդ մոտեցմանը կհետևի ինչպես ներկայիս կառավարությունը, այնպես էլ այն կառավարությունը, որը ձևավորվելու է»,- հայտարարել է նա:



