Արմինֆո. Երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ «Քննարկել ենք Հայաստանում ստեղծված վիճակը և լուծման հնարավոր ուղիները։ Պարոն Սարգսյանը իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին՚, - հաղորդել է Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի՚ իր էջում կատարված գրառման մեջ։
Ապրիլի 26-ին Հանրապետության հրապարակի հարթակից Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին հրավիրել էր հանդիպման այսօր ժամը 12:00-ին «Մարիոթ Արմենիա՚ հյուրանոցում` բացառապես իշխանության խաղաղ հանձնման շուրջ բանակցությունները շարունակելու համար: