Արմինֆո. Մոսկվան չի դադարեցրել պաշտոնական Երևանի հետ շփումները: Այս մասին ապրիլի 26-ին Մոսկվայում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Մոսկվան տեսնում ՀՀ և ՌԴ դիվանագիտական գերատեսչությունների միջև համագործակցությունն ապագայում, հաշվի առնելով ներկայիս իրավիճակը Հայաստանում:
«Գիտեք, դուք տալիս եք սարսափելի ու տարօրինակ հարց: Մենք պահպանվում շփումները Երևանի հետ, այն երբեք չի ընդհատվել: Ես նույնիսկ չեմ հասկանում, թե ինչն է ձեր հարցի դրդապատճառը, քանի որ դեսպանությունները գործում են Մոսկվայում և Երևանում», - ասել է Զախարովան:
Իսկ լրագրողի կողմից հարցի հստակեցումից հետո, որ հարցը պայմանավորված է հնարավոր փոփոխություններով Հայաստանի ղեկավարությունում, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարն ասել է. «Ի՞նչ փոփոխություններ: Մենք ելնում ենք նրանից, որ կան Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդները, և հենց այդ ժողովուրդների բարեկեցություն և բարգավաճմանն են ծառայում նաև դիվանագետները: Այսինքն, ոչ թե ժողովուրդները պետք է հարմարվեն, այլ մենք, տարբեր կարգի դիվանագետներս պետք է մտածենք, թե ինչպես անենք, որպեսզի մեր երկրները և ժողովուրդներն ապրեն և զարգանան, այդ թվում նաև կառուցեն ընդհանուր ապագան, հաշվի առնելով գոյություն ունեցող պատմական, բարեկամական կապերը: Այն ամենը, ինչ կախված է Ռուսաստանից, որպեսզի այդպիսի կապերը զարգանան, Մոսկվան արել է: Կարծում եմ, որ անհնար է մեզ մեղադրել այդ հարցում», - ասել է Զախարովան, ավելացնելով, որ դա կապված է երկկողմ գործընթացների և տարածաշրջանային խնդիրների լուծման հետ, որոնք Հայաստանի և Ադրբեջանի վերքերն են»: Նա ընդգծել է, որ Մոսկվան կատարել է իր պարտավորությունները, որոնք նախկինում վերցրել է:
Միևնույն ժամանակ, Զախարովան ավելացրել է, որ Մոսկվան, ինչպես նաև մյուս երկրները, շարունակում են ուշադիր հետևել ներքաղաքական իրավիճակի զարգացմանը Հայաստանում, որի հետ Ռուսաստանն ունի պատմական, բարեկամության կապեր:
«Հուսով ենք, որ այդ իրավիճակը կարող զարգանալ բացառապես իրավական, սահմանադրական դաշտում, և բոլոր քաղաքական ուժերը պետք է ցույց տան իրենց պատասխանատվությունը և պատրաստակամությունը կառուցողական երկխոսության առումով: Մենք հավատում ենք, որ շուտով կյանքը Հայաստանում կմտնի նորմալ հունի մեջ և հանրային համաձայնության վերականգնումը կհամապատասխանի եղբայրական Հայաստանի և նրա ժողովրդի արմատական շահերին», - ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
Միևնույն ժամանակ, նա անկեղծորեն հույս է հայտնել, որ իրավիճակը կկայունանա և կողմերը կկարողանան վերադառնալ բանակցություններին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Ըստ նրա, անհրաժեշտ է առաջին հերթին ելնել դրանից: