Արմինֆո. «Քայլ արա՚ ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ կպատմի կայացված ռազմավարական որոշումների մասին:
Նա տեղեկացրել է, որ այսօր խորհրդատվություններ են անցկացվել «Քայլ արա՚, «Մերժիր Սերժին՚ և ուսանողական շարժումների միջև, և քննարկվել է բոլորին հուզող հարցը` թե ինչ ճանապարհով պետք է ընթանա իրենց կողմից հայտարարված «թավշյա հեղափոխությունը՚: Փաշինյանի հավաստմամբ, հանդիպման հիմնական արդյունքն այն է, որ հեղափոխությունը պետք է շարունակվի և պետք է հանգեցնի իրական փոփոխությունների: Այսօր Հանրապետության հրապարակում կներկայացվի նաև շարժման գործողությունների երկրորդ փուլի ճանապարհային քարտեզը, որի իրագործումը պետք է ապահովի վերջնական հաղթանակ: Այդ մասին ասվում է Փաշինյանի տարածած տեսաուղերձում: