Արմինֆո. «Քայլ արա՚ շարժման առաջնորդ, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խոստացել է զբաղվել մայրաքաղաքի ճանապարհներին առկա քաոսային վիճակով: «Ֆեյսբուքի՚ իր էջում զետեղված գրառման մեջ նա, մասնավորապես, հայտարարել է, որ ապրիլի 26-ին լրջորեն կզբաղվի առանց պետական համարանիշի ավտոմեքենաներով և ոչ պատշաճ վարքագիծ դրսևորող վարորդներով:
Հավելենք, որ այս օրերին մայրաքաղաքում կտրուկ ավելացել է այն վարորդնների թիվը, որոնք երթևեկում են առանց պետհամարանիշի կամ մասամբ քողարկված համարանիշներով ավտոմեքենաներով և համատարած խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները, դրսևորում սանձարձակություն և ագրեսիվություն, հաճախ` թունդ ըմպելիքների ազդեցության տակ: