


Արմինֆո. ՀՅԴ-ից պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը միացել է Փաշինյանի շարժմանը:
«Սիրելի հայրենակիցներ, իմ ընտրողներին տրված խոստմանը համաձայն: Ես միանում եմ իմ ժողովրդին: Սա իմ որոշումն է: Հորդորում եմ ցուցաբերել առավելագույն զսպվածություն, չտրվել սադրանքներին: Թող հաղթի ժողովրդի կամքը»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում: Ավելի վաղ Փաշինյանին միանալու մասին էր հայտարարել ՀՅԴ-ից պատգամավոր Սուրեն Մանուկյանը:
«Դաշնակցությունը» Հանրապետական կուսակցության կոալիցիոն դաշնակիցն է, սակայն առայժմ հստակ որոշում չկա՝ կուսակցությունն ընտրություններում հանդես կգա իր թեկնածուով, թե՞ կաջակցի Նիկոլ Փաշինյանին:
Նշենք, որ առավոտյան հրաժարական էր տվել սպորտի և երիտասարդության գործերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը: Իր պաշտոնից ազատվել է նաև Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը՝ իր դիմումի համաձայն։



