Արմինֆո.«Մենք դիմել ենք Հայաստանի նախագահին` խնդրելով հավաքել բոլոր կուսակցություններին` վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների հնարավորությունը քննարկելու համար՚, - մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա նշել է, որ ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնի համար կառաջադրի իր թեկնածուին: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այդ թեկնածուն կլինի «ժողովրդական՚, ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարել է, թե «ժողովրդական՚ հասկացությունը հարաբերական է: Ինչ վերաբերում է այն բանին, թե արդյոք հնարավոր է, որ հանրապետականները քվեարկեն Փաշինյանի օգտին, Բաղդասարյանը հայտարարել է, կուսակցությունում հակասություններ չկան, և բոլոր որոշումները կայացվում են համատեղ: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը մասնակցում է վարչապետի պաշտոնի թեկնածության շուրջ քննարկումներին, Բաղդասարյանը հայտարարել է. «Իր հրաժարականով նա ամեն ինչ ասաց: Նա քաղաքական գործընթացներին չի մասնակցում՚:
Մինչդեռ երեկ ուշ երեկոյան Սերժ Սարգսյանը հրավիրել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստ և հենց ինքն էլ այն վարել է, ինչից հետո որոշում է կայացվել Փաշինյանի հետ բանակցությունների դադարեցման մասին:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք օրակարգում դրված է Նիկոլ Փաշինյանին և «Ելք՚ դաշինքի մյուս անդամներին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարց, Բաղդասարյանը հավաստիացրել է, որ նման հարց չի քննարկվել:
ՀՀԿ պատգամավոր Մարգրիտ Եսայանն էլ լրագրողներին կոչ է արել չդառնալ կատարվողի մաս: