


Արմինֆո.Հայաստանի պաշտպանության նախարարությունում կոչ են արել ապատեղեկատվություն չտարածել Հաայստանի երկնքում ՀՀ ԶՈՒ ուղղաթիռներ հայտնվելու առնչությամբ:
«Հարգելի լրագրողներ, Հայաստանի ավտոճանապարհներին երթևեկության դժվարության առնչությամբ, Հայաստանի ԶՈՒ կառավարման և մարտունակության բնականոն ընթացքն ապահովելու համար կիրառվում է ուղղաթիռ: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել՚, - գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուքի՚ իր էջում:


