Արմինֆո. Հայաստանի իրադարձությունների վրա ազդել է ոչ միայն սոցիալական ծանր ֆոնը, այլ նաև՝ հակառուսական տրամադրությունները: Այդպիսի կարծիք է հայտնել Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլին:
«Սարգսյանի հետևում կանգնած էին մի քանի օլիգարխներ՝ գումարած Ռուսաստանի հայազգի օլիգարխները: Նրանք վերահսկել են ամեն բան Հայաստանում և արհեստականորեն երկրից արտաքսել Հայաստանի բնակչության կեսից ավելին, քանի որ երկրում չկային հնարավորություններ»,- հայտարարել է Սահակաշվիլին:
Նրա խոսքվո, Հայաստանում հակառուսական տրամադրություններ են, և այն չի մնա ռուսական ուղեծրում: «Բոլորը հասկացել են, թե ինչ խաղ է խաղում Ռուսաստանը Կովկասում: Ռուսաստանը շահագրգռված չէ, որ պատերազմում հաղթի կամ Հայաստանը կամ Ադրբեջանը, մի ձեռքով զենք է տալիս Հայաստանին, մյուսով՝ Ադրբեջանին, և վերջին հաշվով իրենց գլխավոր շահը Կովկասում հակամարտության պահպանումն է»,- հայտարարել է Սահակաշվիլին:
Ըստ որում, նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանում, ինչպես նաև Վրաստանում, ընտրությունները ֆորմալ բնույթ են կրում, և իրական փոփոխություններ չեն տալիս: Նա նաև գտնում է, որ Հայաստանում իրադարձությունների զարգացման վրա մեծ ազդեցություն է ունեցել երիտասարդությունը: «Եթե Հայաստանում արմատախիլ չանեն բոլոր օլիգարխներին, ոչինչ իրենց մոտ չի ստացվի»,- ասել է Սահակաշվիլին, հայտնում է Գրուզիա-օնլայնը