


Արմինֆո.Վրաստանի ռազմավարական վերլուծության կենտրոնի (GSAC) հիմնադիր Նոդար Խարշիլաձեն այնքան էլ լավատեսորեն չի տրամադրված Հայաստանում իշխանափոխության հարցի առնչությամբ:
Նրա խոսքով, դրա համար կան ներքին և արտաքին պատճառներ: Խարշիլաձեն գտնում է, որ Հայաստանում իրադարձությունները կարող են զարգանալ կամ «Արաբական գարնան» պես կամ ոչինչ չի փոխվի: Նա հայտարարում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը նախօրոք հաշվարկված քայլ էր, և նա կձգտի պահպանել իր քաղաքական ուժը:
«Ներսում ամրապնդվել է կլանային համակարգ, որտեղ կան մի քանի խմբեր, այդ խմբերը ներկայացված են ինչպես հայաստանյան ներքին ընտրախավի, այնպես էլ՝ մոսկովյան համայնքի խմբի կողմից, որը քաղաքական և տնտեսական առումով անմիջականորեն կապված է Ռուսաստանի հետ, և այսօր նրանք կառավարում են Հայաստանը: Անշուշտ, ժողովուրդը բողոք է հայտնել դրա դեմ, սակայն Սերժի հրաժարականը տվյալ փուլում մարտավարական քայլ էր»,- հայտարարել է GSAC-ի հիմնադիրը, հայտնում է Գրուզիա-օնլայնը:
Խարշիլաձեն գտնում է, որ Հայաստանում նոր ընտրություններ նշանակելու դեպքում ընդդիմությանը շատ դժվար կլինի հաղթել, քանի որ վարչական ռեսուրսը շարունակում է մնալ իշխանության ձեռքում: Նրա խոսքով, Ռուսաստանը կհրաժարվի ստատիստի դերից, և ոչ պաշտոնապես կներառվի Հայաստանի ընտրություններին:



