Արմինֆո. Երևանի քաղաքապետարանը որոշել է բարի կամքի ժեստ դրսևորել և ապրիլի 12-ից 23-ը ավտոկայանատեղերի վճարի չվճարման հետ կապված վարչական տույժեր չկիրառել:
«Հարգելի՛ համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքում վերջին օրերին կազմակերպված հավաքների ու երթերի արդյունքում երթևեկության խաթարմամբ և այդ ժամանակահատվածում մեր քաղաքացիների կողմից տրանսպորտային միջոցների պարտադրված կայանում իրականացնելով պայմանավորված, 2018 թվականի ապրիլի 12-ից 23-ը ներառյալ, ավտոկայանատեղերի վճարի չվճարման հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվի և վարչական տույժեր չեն կիրառվի»,- ասվում է Երևանի քաղաքապետարանի՝ ԱրմԻնֆո ստացված հաղորդագրության մեջ: