


Արմինֆո. Ամեն ինչ ասված է. պետք չէ գրգռել մարդկանց` ցնցումներից խուսափելու համար: Այդ մասին իր հայտարարությունում ասել է «Համախմբում՚ կուսակցության առաջնորդ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Նրա համոզմամբ, ապրիլի 23-ի իրադարձություններին ժողովրդի բուռն արձագանքն ամեն ինչ ասաց: Վարդան Օսկանյանն ընդգծել է, որ Ժողովրդի` փոփոխությունների հասնելու ցանկությունը կապված չէ միայն մեկ մարդու հետ, այլ` ողջ համակարգի, մասնավորապես, քաղաքական օլիգարխիայի և նոր համակարգի ստեղծմամբ արդար ընտրությունների հետ:
Օսկանյանը նաև ընդգծել է, որ բոլորը պետք է գիտակցեն. իշխանությունն անցել է ժողովրդի ձեռքը, ում կամքը հարկավոր է կատարել, հակառակ դեպքում` անկանխատեսելի իրադարձությունների արդյունքում պատասխանատվությունը կընկնի գործող կառավարության ուսերին: Նա, միևնույն ժամանակ, նշել է, որ ժողովրդի ցանկությունը կարող է կատարվել բանակցությունների միջոցով և միայն օրենքի շրջանակում: «Սակայն իշխանությունները պետք է արձանագրեն և երաշխավորեն, որպեսզի գործընթացի վերջնական արդյունքը համապատասխանի ժողովրդի պահանջներին՚, - ամփոփել է նա:



