


Արմինֆո. «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել զանգվածային բողոքի գործողությունների առնչությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Մեր քաղաքացիներն ի սկզբանե պայքարել են ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաև գործող իշխանության և համակարգի դեմ:
Մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ ինչպես եղել ենք շարժման ակունքներում, այնպես էլ լինելու ենք պայքարի մասնակից այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունն ամբողջովին չի վերադարձվել ժողովրդին: Կոչ ենք անում բոլոր կուսակցականներին ու համակիրներին՝ շարունակել պայքարը և ակտիվ մասնակցությամբ նպաստել մեր քաղաքացիների խաղաղ անհնազանդության ակցիաներին՝ սկսած արդար գործը հաղթական ավարտին հասցնելու համար», - ասված է «Ժառանգության՚ հայտարարությունում:
«Լուսավոր Հայաստան՚ կուսակցությունը նույնպես միացել է շարժմանը և իր կողմնակիցներին կոչ է արել միանալ ցուցարարներին:



