


Արմինֆո.Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարում խորհրդարանական ձևաչափով հանդիպման կազմակերպումը` ստեղծված իրավիճակից ելքի ուղիները քննարկելու համար: Կարապետյանը փաստել է, որ նախօրեին արված իր հայտարարության մեջ նաև նշել է, որ քողարկված օրակարգ չկա` ընդհուպ արտգահերթ ընտրություններ` եթե քաղաքական ուժերը համաձայնեն: Կարապետյանը, օգտվելով առիթից, փաստել է, որ ԶԼՄ-նեը լուրջ ազդեցություն ունեն հասարակական կարծիքի վրա և նրանց կոչ է արել հանդեց գալ հանդուրժողականմնության կոչերով:
«Մենք այսօր որևէ սահմանափակում չենք դնում քաղաքկան օրակարգում և չենք դրել: Եվ, ելնելով դրանից, ամենատրամաբանականը համարում ենք, որպեսզի քաղաքական ուժերը, օրենքի և Սահմանադրության շրջանակում նստեն բանակցությունների սեղանի շուրջ: Եթե նրանք որոշեն, որ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կա, կսահմանեն այն ժամկետները, երբ պատրաստ կլինեն դրանց` խաղի հավասար պայմաններով մասնակցելու համար, այդ գծով ենք մենք շարժվելու այսուհետև՚, - ասել է վարչապետի պաշտոնակատարը: Ապրիլի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը:
Նա նաև փաստել է, որ եթե այսպես շարունակվի, ապա կբարդանա երկրի տնտեսության վիճակը, զբոսաշրջիկներ չեն ժամանում, ներդրողները հեռանում են: «Դրված է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի հարց, բազմաթիվ խնդիրներ ունենք: Ապակայունացումը չի կարող գնալ մեր երկրի օգտին՚, - ասել է վարչապետի պաշտոնակատարը բոլոր քաղաքացիներին կոչ անելով առավելագույնս սթափ մտածել և միմյանց նկատմամբ ճնշում չգործադրել:



