Արմինֆո.Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն այսօր այցելել է Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Ես այսօր այստեղ եմ ԱՄՆ ժողովրդի անունից հարգանքի տուրք մատուցելու նրանց, ովքեր զոհվել են 20-րդ դարի ամենադաժան չարագործություններից մեկի ժամանակ: Միացյալ Նահանգների կառավարությունն ու ժողովուրդը չեն մոռանում Օսմանյան կայսրությունում կոտորածներրի զոհ դարձած մեկուկես միլիոն հայերի մասին՚, - ասել է դեսպան Միլզը:
Դիվանագետի ասելով, ԱՄՆ ժողովուրդը հիշում է նրանց, ովքեր օգնել են տուժածներին, նպաստել Հայաստանի ապագայի ստեղծմանը: «Ցանկանում եմ հիշեցնել նաև այն հայերին, որոնք ապաստան գտան ԱՄՆ-ում և իրենց վիթխարի ավանդը ներդրեցին՚, - ընդգծել է դիվանագետը:
Ռիչարդ Միլզըհ, միևնույն ժամանակ, նշել է, որ իրենք ձգտում են և ջանք են գործադրում «իրադարձությունների ազնիվ և ճշմարիտ գնահատման՚ համար: «Հենց դրան են ուղղված ԱՄՆ ջանքերը, և միայն դա կարող է օգնել, ազնիվ գնահատականը կարող է հանգեցնել բոլոր կողմերի հաշտեցման՚, - հայտարարել է ԱՄն դեսպանը: