Արմինֆո. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին Երևան քաղաքում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Ինչպես տեղեկացրել է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի
Տեղեկատվության գլխավոր վարչությունը, անդրադարձ է կատարվել Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին։ Երկուստեք կարևորվել է երկրում կայունության և օրինականության պահպանման անհրաժեշտությունը: