Արմինֆո. Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայ ժողովրդին շնորհավորել է «թավշյա հեղափոխության» հաղթանակի կապակցությամբ:
«Հայաստանի իր եղբայրներին և քույլրերին» ուղղված իր տեսանյութում Սահակաշվիլին ասել է.. «Այսօր դուք բոլոր պատճառներն ունեք հպարտանալու, որ դուք հայերդ, հպարտ ժողովուրդ եք, որն ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ ունի արժանապատվություն, որ ցանկանում է ապրել նորմալ, մարդկային պայմաններում, կոռուպցիայից զերծ պայմաններում, պայմաններում, երբ ուրիշները չեն թելադրում, թե ինչպես կազմակերպել կյանքը, պայմաններում, երբ մի բուռ անձինք վերցնում են ամենը, ժողովրդին չթողնելով ոչինչ»: Սաակաշվիլին նշել է, որ այսօր ինքը համոզվեց, որ Հայաստանը մեծ ապագա ունի: «Ես ձեզ եմ աջակցում, մենք միշտ կլինենք ձեր կողքին: Շնորհակալություն ձեր կատարածի համար: Պարզապես` ապրեք», - եզրափակել է Վրաստանի նախկին նախագահը: