Արմինֆո. «Քայլ արա» նախաձեռնության՝ ազատ արձակված առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Հայաստանի փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման մանրամասները կներկայացնի երեկոյան կայանալիք հանրահավաքի ժամանակ:
«Ես զրույց եմ ունեցել Կարապետյանի հետ: Այսօր երեկոյան մենք կխոսենք այդ մասին /Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ-խմբ./»,- ասել է Փաշինյանը: Ըստ որում, նա ընդգծել է, որ ավելի վաղ իշխանությանը ներկայացված պահանջների հինգ կետերը շարունակում են մնալ օրակարգում:
Փաշինյանը կոչ է րել բոլորին հավաքվել Հանրապետության հրապարակում, որտեղ կտրվեն բոլոր հարցերի պատասխանները:
Նշենք, որ հանրահավաքը տեղի կունենա 19:00-ին: