Արմինֆո. Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանի փաստաբանները տեղեկացված են նրա գտնվելու վայրի մասին:
«Որքան ինձ հայտնի է, Փաշինյանի գտնվելու վայրը հայտնի է, ներգրավված են փաստաբաններ: Համենայն դեպս, ինձ այդպես են զեկուցել՚, - հայտարարել է Հարությունյանն ապրիլի 23-ին օտարերկրյա լրագրողների հետ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո ոստիկանությունը սկսեց ուժով ցրել բողոքի գործողությունը Էրեբունի վարչական կենտրոնում, ինչի ընթացքում ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը դեպքի վայրից առևանգվեցին իրավապահների կողմից, ավելի ուշ նրանց ձերբակալման մասին որոշում կայացվեց: Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը գտնվում են Շենգավիթի ոստիկանական բաժանմունքում: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի գտվելու վայրը առայժմ հայտնի չէ: