Արմինֆո. Մենք տեղեկատվություն և տեսանյութ ենք հրապարակել առաջնագծում իրավիճակի մասին: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նախարարը հայտարարել է, որ պետք չէ մասնագիտական կրթություն ունենալ` հասկանալու համար, որ մեր երկրում անկայունությունը հրաշալի առիթ է հակառակորդի հարձակման համար: «Ես չեմ կարծում, թե մեր հայտարարությունը ինչ-որ բացահայտում է, պարզապես, որպես պետական կառույց, պարտավոր էինք այդ մասին իրազեկել հասարակայնությանը՚, - հայտարարել է Վիգեն Սարգսյանը, հավելելով, որ իրենք կպաշտպանեն սահմանն ու կկատարեն իրենց պարտավորությունները հայրենիքի հանդեպ: «Մենք պարտավոր ենք մեր հասարակայնությանն իրազեկել հնարավոր վտանգների մասին՚, - հայտարարել է նախարարը, հավելելով, որ երկրում ճանապարհների փակումը բարդացնում է իրավիճակը սահմանին սադրանքների դեպքում:
«Կա ևս մեկ կարևոր հարց, որն առնչվում է ռեսուրսների կառավարմանը: Եթե ՊՆ շենքերը շրջափակված են, ի՞նչ եք կարծում, դա կբարձրացնի նրա արդյունավետությունը: Եվ, ամենագլխավորը, ռազմական դրության անցման դեպքում չափազանց կարևոր են զորակոչային աշխատանքները: Ի՞նչ եք կարծում, զինկոմիսարիատն ի վիճակի կլինի նման աշխատանքներ անցկացնել: Ահա թե ինչու ենք մենք հանդես եկել հայտարարությամբ և բարձրացրել այդ հարցերը՚, - եզրափակել է նախարարը: