Արմինֆո.«Ես ուզում եմ մի քիչ բացատրություն տալ «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի հետ տեղի ունեցած տհաճ միջադեպի կապակցությամբ: Այս մասին ապրիլի 22-ին Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանի կինը`Աննա Հակոբյանը:
Հակոբյանը նշել է, որ երբ Զարուհի Փոստանջյանը փորձել է ելույթ ունենալ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները նրան թույլ չեն տվել: «Բանը նրանում է, որ երբ «Քայլ արա, մերժիր Սերժին» նախաձեռնությունն սկսեց իր շարժումը, Փոստանջյանը տարբեր հարցազրույցներում հայտարարեց,, որ Նիկոլ Փաշինյանը «ծախվել է իշխանություններին»: Մենք պայքարելու ենք մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը: Սերժ Ազատովիչ, խնդրում ենք տալ հրաժարական: Մենք վայելում ենք ստեղծված իրավիճակը, բայց չպետք է վտանգենք երկրի ապագան», - ասել է Հակոբյանը: