Արմինֆո. ՀՀում ԱՄՆ դեսպանությունը ոստիկաններին ևցուցարարներին խստորեն հորդորում է հետևել հավաքների ազատության խաղաղ,իրավական միջոցներին, որոնք սահմանված են ՀՀ սահմանադրությամբ: Այս մասին տեղեկացնում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը:
«Մենք կոչ ենք անում կառավարությանը հանդես բերել զսպվածություն` թույլ տալովխաղաղ ցույցեր, իսկ նրանց, ովքեր իրացնում են հավաքների ազատության իրենցիրավունքը, կոչ ենք անում դա անել պատասխանատու կերպով, խուսափելբռնությունից և կանխել լարվածության սրացումը: Մեզ անհանգստացնում ենլրագրողների և ցուցարարների նկատմամբ բռնությունների մասին հաղորդումները.մենք ընդգծում ենք ոստիկանության կամ ցուցարարների դեմ բռնության համարմեղավորներին օրենքի համաձայն պատասխանատվության ենթարկելուանհրաժեշտությունը։ Խաղաղ հանգուցալուծման համար պահանջվում էբովանդակալից բարեխիղճ քաղաքական երկխոսություն»,-ասված է հայտարարության մեջ: