Արմինֆո.ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մտահոգություն է հայտնել երկրում տիրող իրավիճակի կապակցությամբ: Այս մասին ապրիլի 21-ին Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում հայտարարել է շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ կայացած զրույցին:
«Ես ասացի, որ այստեղ հավաքված մարդիկ նույնպես մտահոգ են Հայաստանում տիրող իրավիճակով և նույնիսկ գիտեն, թե ինչպես պետք է ցրեն այդ մտահոգությունը: Հարցի լուծումը Սերժ Սարգսյանի հեռացումն է», - ասել է պատգամավորը: Ըստ նրա, այն բանից հետո, երբ Սարգսյանը հարցրեց, «այսինքն, դուք ասում եք, որ խոսելու և բանակցելու կարիք չկա»: «Ինչին ես պատասխանեցի, որ երեկ կայացած հանդիպման ժամանակ ես արդեն արտահայտել եմ այն դիրքորոշումը, որ մենք պատրաստ ենք քննարկել իշխանության փոխանցման խաղաղ պայմանները: Ես այսօր ասել եմ նախագահին, որ մենք պատրաստ ենք բանակցել առաջարկվող օրակարգի շուրջ: Իրականում նա հարցրեց, թե իմ կարծիքով որտեղ և ինչպես պետք է ընթանան այդ բանակցությունները: Ինչին ես պատասխանեցի, որ չեմ կարող Սերժ Սարգսյանին հրավիրել Հանրապետության հրապարակ, քանի որ ես չեմ կարող երաշխավորել, որ իրավիճակը չի կարող դուրս գալ վերահսկողությունից: Հանդիպումը նաև չի կարող տեղի ունենալ որևէ կառավարության շենքում: Ես ասել եմ, որ բանակցությունները հնարավոր են չեզոք տարածքում: Ես հստակորեն ընդգծել եմ, որ բանակցությունների միակ թեման է`Սարգսյանի հեռացումն իշխանությունից և դրա սահուն փոխանցումը: Այլ օրակարգ չի կարող լինել», - ասել է պատգամավորը:
Միևնույն ժամանակ Փաշինյանը ներկայացրել է իր մոտեցումը, թե դա ինչպես պետք է տեղի ունենա: Ըստ նրա, սկզբում Սարգսյանը պետք է պաշտոնանկ արվի ՀՀ վարչապետի պաշտոնից, ապա Ազգային ժողովը պետք է ընտրի նոր վարչապետին`ժողովրդի կողմից ընտրված մարդկանցից, ապա կձևավորվր ժամանակավոր կառավարություն և ստեղծվեն իրավական երաշխիքներ արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար:
Միևնույն ժամանակ, Փաշինյանը ցուցարարներին խնդրել է իրեն լիազորել բանակցություններ վարի ժողովրդի անունից և ստացել հանրահավաքի մասնակիցների դրական պատասխանը:
Արմեն Սարգսյանը նաև մտահոգություն է հայտնել բռնության հնարավոր դրսևորումների վերաբերյալ: Ինչին ես պատասխանել եմ և պաշտոնապես երաշխավորել, որ մեր կողմից մենք բացառում ենք ցանկացած բռնություն, քանի որ քաղաքականություն, քանի որ վարում ենք գրկաբաց քաղաքականություն», - ասել է Փաշինյանը:
Եզրափակելով, պատգամավորը նշել է, որ ցուցարարների դեմ բռնույթունների իրականացման դեպքերում ողջ պատասխանատվությունը կընկնի Արմեն Սարգսյանի վրա, քանի որ նա է Սահմանադրության երաշխավորը: