Արմինֆո.Ապրիլի 21-ի ժամը 14:25-ից սկսածարցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդըտարբեր տրամաչափի զինատեսակներից ինտենսիվորեն խախտում է հրադադարիպահպանման ռեժիմը:
Ինչպես տեղեկացրել է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, բացի հրադադարի ռեժիմիխախտումներից, շփման գծի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ արևելյանև հարավ-արևելյան ուղղություններում, նկատվում են ադրբեջանական բանակիկենդանի ուժի և զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժեր:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ուշադրությամբ հետևում են հակառակորդիգործողություններին և անհրաժեշտության դեպքում դիմում իրավիճակից բխողքայլերի:-