Արմինֆո. «Քայլ արա» շարժման առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բողոքի ակցիաներն այսօր մեծ թափ են առել Հայաստանի ողջ տարածքում:
«Մենք ունենք հայության 80%-ի աջակցությունը: Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, այստեղ երկու կարծիք չի կարող լինել»,- հայտարարել է Փաշինյանը լրագրողներին երթի ժամանակ: Միաժամանակ նա ընդգծելէ, որ չնայած ցուցարարների նկատմամբ ոստիկանության գործողություններին՝ իրենք կշարունկեն բողոքի խաղաղ ակցիաները՝ չդիմելով բռնության: Ընդդիմադիր գործիչը համոզմունք է հայտնել, որ բերման ենթարկված ակտիվիստներն ազատ արձակվելուց հետո վերադառնում են փողոցներ: Պատգամավորն ընդգծել է, որ նրանց արդեն ոչինչ չի կանգնեցնի: « Ուզում եմ, որ Սերժ Սարգսյանը վերջապես բացի աչքերը և տեսնի՝ հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ցանկանում է, որ նա հեռանա»,-ասել է Փաշինյանը:
Նշենք, որ արդեն 8-րդ օրն է, ինչ Հայաստանում բողոքի ակցիաներ են ընթանում՝ ընդդեմ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրության: Օրեցօր բողոքի ակցիաների մասնակիցների թիվն ավելանում է: 15:30-ի դրությամբ 183 մարդ բերման է ենթարկվել ոստիկանության բաժիններ: