Արմինֆո. Բողոքի գործողությունները շարունակվում են ոչ միայն Երևանում, այլև` մարզերում: Մասնավորապես, Վանաձորում երթեր են անցկացնում երիտասարդները: Նախօրեին փակվել են ուսումնական հաստատությունների մուտքերը:
Պարբերաբար փակում են քաղաքի կենտրոնական փողոցների երթևեկությունը: Սակայն ուսումնական հաստատությունները և պետական կառույցներն աշխատում են բնականոն ռեժիմով, հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը Վանաձորից:
Հավելենք, որ բողոքի ակցիաները Երևանում չեն դադարում: Ոստիկանությունն այսօր անցել է նոր ռազմավարության` զանգվածաբար բերման ենթարկելով ակտիվիստների: Ժամը 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 166 մարդ: