Արմինֆո. Բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր, «Քայլ արա, մերժիր Սերժին՚ շարժման ակտիվիստ Արարատ Միրզոյանի տիկնոջը` Գոհար Աբաջյանին: Նա «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել է, որ իրեն և ուրիշ ակտիվիստների բռնությամբ նստեցրել են ոստիկանական մեքենա այն բանի համար, որ փակել էին Կոմիտաս փողոցը: Մինչդեռ, ինքը` պատգամավորը, սոցցանցի իր էջում գրել է. «Եթե ոստիկանները մի երկու ժամ մնան Գոհարի հետ` իրենք կանցնեն մեր կողմը՚: