Արմինֆո. Տեղեկություն է ստացվել այն մասին, որ երևանյան բուհերի դռները փակ են՝ «Քայլ արա՝ մերժիր Սերժին» բողոքի ակցիաներին ուսանողների մասնակցությունը թույլ չտալու նպատակով: Այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Երևանի պետական համալսարանի շենքի մոտ ցուցարարների առջև: Նա կոչ է արել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ դադարեցնել աշխատանքի ամոթալի մեթոդը:
«Մենք արդեն ցույց ենք տվել ձեզ, թե ինչպես բացել դռները: Եթե բուհի ղեկավարությունը փակի դռները ձեր առջև, ինքներդ բացեք դրանք ու միացեք մեզ»,-հայտարարել է Փաշինյանը՝ դիմելով ուսանողներին:
Մինչդեռ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ գործողություններ կձեռնարկվեն փողոցները բացելու և նորմալ երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ:
Նշենք, որ Արմավիր քաղաքում նույնպես տեղի են ունենում բողոքի ակցիաներ: Ցուցարարները հավաքվել են N4 դպրոցի մոտ: