Արմինֆո.Պաշտպանի ներկայացուցիչներն այցեր են իրականացնում ոստիկանության բաժիններ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՄԻՊ գրասենյակից, վաղ առավոտից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն իրականացնում են այցեր ՀՀ ոստիկանության բաժիններ։
Այս պահի դրությամբ այցերն իրականացվել են Ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորքի, Արաբկիրի, Շենգավիթի, Մաշտոցի, Էրեբունու բաժիններ՝ բերման ենթարկված անձանց իրավունքների երաշխավորման նպատակով։ Հատուկ ուշադրություն է դարձվում նրանց բերման ենթարկելու հիմքերին։