Արմինֆո.Սերժ Սարգսյանի առաջադրման դեմ բողոքի գործողությունների մասնակիցները գիշերն անցկացրել են Ֆրանսիայի հրապարակում: Գիշերը հանգիստ է անցել` առանց լուրջ միջադեպերի: Ոստիկանության ուժերը փորձում են վերացնել «Քայլ արա, մերժիր Սերժին՚ շարժման մասնակիցների կողմից Երևանի կենտրոնական փողոցներում տեղադրված բարիկադները: Փողոցներում հերթապահում են կարմիրբերետավորները: Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը Երևանի կենտրոնական փողոցներում:
Հիշեցնենք, որ ակտիվիստները առավոտյան ժամը 08:15-ից ակտիվ գործողություններ են իրականացնում Ազգային ժողովի շենքը շրջափակելու ուղղությամբ: