Արմինֆո. Նույնիսկ եթե Սերժ Սարգսյանը ցուցարարների նկատմամբ ուժի կիրառմամբ նշանակվի վարչապետ, նա չի կարողանա աշխատել այդ պաշտոնում: ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել Ազգային և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը:
Ըստ վերլուծանի, ներկայիս շարժման պարագայում առաջին անգամ դրվել է քաղաքական խնդիր, իսկ դրա օրակարգը կրում է զուտ ազգային բնույթ և նշանակություն: «Արաքայլ, մերժիր Սերժին» շարժումն սկզբունքորեն տարբերվում է Հայաստանի մյուս քաղաքացիական ակցիաներից: Ուշագրավ է նաև երիտասարդների մասնակցությունը:
Սարգսյանը հիշեցրել է, որ XX-XXI դարում տարբեր երկրներից տեղի ունեցած հեղափոխությունների գրեթե բոլոր տեսաբանները և մասնագետները նշել են մի շատ կարևոր փաստ - մարդիկ պետք է հասկանան, որ իրենք ուղղակի պայքարում են անզեն բանակի դեմ: Ի տարբերություն պայքարի մյուս բոլոր տեսակին, բողոքի նման ձևերն ասոցացվում են բացառապես անզեն բանակի հետ: Այնուամենայնիվ, հենց այդ անզեն բանակն է, որպես կանոն, որոշում է թիրախը, հակառակորդին, որից հետո այն ճնշվում է:
Այս լույսի ներքո վերլուծաբանները «զենքի բացակայությունը» համարում են սկզբունքային, որպես նման շարժումների հաջողության գրավականը, քանի որ հենց այդ փաստն է զինաթափում իշխանությանը: Իսկ համաշխարհային փորձն ակնհայտ ցույց է տալիս, որ ուժի կիրառումը նման իրավիճակներում աշխատում է դրա օգտագործողների դեմ, այսինքն, իշխանություններն էլ կտանեն դեպի փլուզում: Նրա գնահատականներով, սովորաբար ուժի կիրառումը հանգեցնում է կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և այլնի կողմից իշխանությունների աջակցության մակարդակի նվազմանը: Նրանո բոլորն էլ աստիճանաբար անցնում են ժողովրդի կողմը:
«Հաղթանակի դասական բանաձևը կայանում է կամ չեզոքության մեջ, կամ էլ ժողովրդի կողմը ոստիկանության անցման մեջ: Եվ եթե շարժումը Հայաստանում կարողանա հասնել դրան, ապա անպայման կգրանցվի հաղթանակ: Ընդհանուր առմամբ, ոսըիկանների զգուշավոր պահվածքը ցույց է տալիս Սերժ Սարգսյանի կողմից իրավիճակի խորը ըմբռնումը: Իշխանությունը հույս ունի ինչ-որ կերպ դիմանալ նրա անցմանը վարչապետի պաշտոնին`առանց բռնության, քաջ հասկանալով, որ ուժի կիրառումը տասնապատիկ անգամ կմեծացնի դիմադրություն ալիքը և տասնապատիկ անգամ կնվազեցնի ռեժիմի նկատմամբ աջակցությունը» - ասել է Մանվել Սարգսյանը: