Արմինֆո. Հայաստանի ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանին և նրա կողմնակիցներին ժամանակ է տվել վերջ տալ բողոքի ակցիաներին, հակառակ դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ: Այս մասին է ասվում Ոստիկանության հայտարարության մեջ:
Հայտարարոյան մեջ ասված է. «Բաղրամյան պողոտայում Ձեր կողմից ղեկավարվող հավաքի մասնակիցների բռնի գործողությունների արդյունքում կոպտորեն խախտված է հասարակական կարգը: Ոստիկանության բոլոր նախազգուշացումները, պահանջները և սահմանափակիչ այլ գործողությունները այլևս անարդյունավետ են, ուստի ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով՝ ոստիկանությունը Ձեզանից պահանջում է դադարեցնել հավաքը: