Արմինֆո. «Քայլ արա՚ շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի խոչընդոտել Սերժ Սարգսյանի ընտրությանը վարչապետի պաշտոնում: ԱրմԻնմֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Մակարովը:
Նրա ասելով, Փաշինյանն այսօր դրա համար, պարզապես, ռեսուրս չունի: Մևնույն ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե արդյոք արժե ակնկալել լուրջ բախումներ բողոքի ակցիայի մասնակիցների և իրավապահների միջև, Մակարովը նշել է, որ ամեն մի դիմակայություն հղի է որոշակի վտանգերով, և ոչ ոք ապահովագրված չէ որևէ միջադեպից: «Այլ բան է, թե որքան լուրջ կլինեն այդ բախումների հետևանքները: Պարոն Փաշինյանն արդեն ունի տխուր փորձ, երբ նրա մասնակցությամբ բողոքի գործողություններն ունեցել են լուրջ զոհեր: Սակայն, հուսանք, որ այս անգամ կհաջողվի դրանից խուսափել: Հայաստանի ուստիկանությունն էլ առայժմ գործում է բավականին զուսպ` թեև նրանց համբերությունն էլ անսպառ չէ՚, - ասել է Մակարովը: