Արմինֆո. Խորհրդարանի նիստը, որի ընթացքում տեղի կունենա նոր վարչապետ Սերժ Սարգսյանի ընտրությունը, կկայանա ապրիլի 17-ին, ժամը 12:00-ին` ԱԺ շենքում: Այդ մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հաղորդել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, թե ապրիլի 17-ին ԱԺ շենքը շրջափակելու ընդդիմադիրների սպառնալիքի առնչությամբ նիստը կարող է անցկացվել այլ վայրում: «Մենք հանգիստ կմտնենք խորհրդարանի շենք և կանցկացնենք նիստը, և ընդդիմությունը չի կարող մեզ խանգարել անել դա՚, - հավաստիացրել է Բաղդասարյանը:
Նշենք, որ արդեն մի քանի օր ԱԺ շենքը պահպանում են ոստիկանական պարեկները: