Արմինֆո. Բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժել են Երևանի պետական բազային բժշկական քոլեջի շենք` դասախոսներից և ուսանողներից պահանջելով դասադուլ հայտարարել և միանալ բողոքողներին: Այնուհետև նրանք դուրս են եկել շենքից և շարունակել երթը Կորյունի թողոցով:
Այս պահին Երևանում երթևեկությունը կաթվածահար է, փակ են Իսակովի, Մաշտոցի, Բաղրամյանի, Արցախի փողոցները, սահմանափակվել է երթևեկությունը դեպի Չարենց: Մնացած փողոցներում խցանումներ են: Հասարակական տրանսպորտն աշխատում ոչ լրիվ հզորությամբ, շատ ավտոբուսներ ու երթուղայիններ հրաժարվում են շարժվել դեպի քաղաքի կենտրոն և հետ են շրջվում դեպի իրենց կայանատեղերը: