Արմինֆո. Իշխանություններն առայժմ հակագործողությունների չեն դիմի ընդդիմության նկատմամբ: Այսօր ՀՀԿ խորհրդի նիստում այդպիսի ցուցում է տվել կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է, որ ընդդիմության գործողությունների անտեսումը տվյալ փուլում լավագույն ռազմավարությունն է: Ընդ որում, Սարգսյանն ընդգծել է, որ իշխանությունը գործողությունների կդիմի միայն ընդդիմության կողմից սաբոտաժի եւ սադրանքների դեպքում: «Առաջին իսկ նման միջադեպի դեպքում մենք կձեռնարկենք անհրաժեշտ բոլոր միջոցները», - հայտարարել է Սարգսյանը՝ շտապելով հանգստացնել իր կուսակիցներին, որոնց նյարդայնացրել էր ընդդիմադիրների մուտքը Հանրային ռադիոյի շենք:
Նիստի ընթացքում քննարկվել է նաեւ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստի անցկացման ռազմավարությունը՝ եթե ընդդիմությունը փորձի շրջափակել խորհրդարանի շենքը: Նախնական որոշում է կայացվել պատգամավորներին առավոտյան ժամը 6-ին ԱԺ կանչելու մասին՝ քանի դեռ ընդդիմադիրները քնած են: Բացի այդ, ԱԺ շենքի մոտ արդեն տեղակայվել են ոստիկանական ուժեր եւ տեխնիկա: