Արմինֆո. Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ընդդիմադիր նախաձեռնությունների՝«Արա քայլ», «Մերժիր Սերժին» և «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքը, որոնք հանդես են գալիս վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրմանը դեմ:
Ֆրանսիայի հրապարակում մի քանի հազար քաղաքացիներ են հավաքվել: Բողոքի ակցիայի առաջնորդներից մեկը, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, բացելով հանրահավաքը, հիշեցրեց, որ առավոտը փորձել է գտնել Սերժ Սարգսյանին: «Մեր ջանքերն ապարդյուն էին, հետևաբար, օրվա ընթացքում նույնիսկ փոխվեց նաև մեր շարժման «Քայլ արա մերժիր Սերժին» կարգախոսը վերածվեց «Քայլ արա Սերժին ընդառաջ» կարգախոսի», - կատակել է Փաշինյանը: Նշենք, որ այժմ Երևանում ընթանում է հանրահավաքների երկրորդ օրը, որը մարտի 31-ից սկսվել էր Գյումրիի Վարդենյաց հրապարակից սկսված երթով:
Նշենք, որ ՀՀԿ Խորհուրդն այսօր երկրի վարչապետի պաշտոնում առաջադրեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: