Արմինֆո. Ազատության հրապարակում մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր՚ կուսակցության, «Հանուն Հայաստան պետության՚ ճակատի և «Մերժիր Սերժին՚ նախաձեռնության հանրահավաքը:
Հրապարակի մատույցներում ակցիայի մասնակիցները պարբերաբար գունավոր ճայթրուկներ են վառել` վանկարկելով «Քայլ արա, մերժիր Սերժին՚: Հրապարակում հավաքվել է մի քանի հազար մարդ: Այստեղ կայանալու է նաև «Երկիր Ծիրանի՚ կուսակցության հանրահավաքը: