Արմինֆո.«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, «Ելք» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հասել է Երևան և շարժվում է դեպի Ազատության հրապարակ, որտեղ ապրիլի 13-ին պատրաստում է անցկացնել իր հանրահավաքը՝ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության:
Պատգամավորը կոչ է արել Հայաստանի քաղաքացիներին միանալ երթին և միասին հասնել Ազատության հրապարակ: «Միայն Հայաստանի քաղաքացիների անտարբերության միջոցով Սերժ Սարգսյանը կկարողանա կրկին իշխանության գալ: Հայաստանը պետք է ազատվի Սերժ Սարգսյանի և Հայաստանի հանրապետական կուսակցության մաֆիոզ ռեժիմից: Քայլ արա, մերժիր Սերժին»,- հայտարարել է Փաշինյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում:
Ակցիայի մասնակիցները վանկարկում են « Քայլ արա, մերժիր Սերժին» և «Մենք ենք տերը մեր երկրի», իսկ անցնող մեքենաները ողջունում են ակցիայի մասնակիցներին՝ ազդանշան տալով նրանց:
Նշենք, որ մարտի 31-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 14-օրյա քայլերթ էր սկսել Գյումրիից Երևան՝ուղղված Սերժ Սարգսյանի և ՀՀԿ դեմ: Երթը կավարտվի ապրիլի 13-ին՝ Ազատության հրապարակում ամփոփիչ հանրահավաքով, որին կհաջորդեն բողոքի այլ ակցիաներ՝ ընդհուպ Ազգային ժողովի շենքի շրջափակումը, որտեղ ապրիլի 17-ին նախատեսված են վարչապետի ընտրությունները