Արմինֆո. «Մերժիր Սերժին՚ նախաձեռնության մասնակիցները փորձել են փակել Երևանի Ֆրանսիայի հրապարակը: Այդ մասին հաղորդել է ԱրմԻնֆո-ի թղթակիցն իրադարձությունների վայրից:
Ակցիայի մասնակիցները փորձել են նստացույց անցկացնել, սակայն ոստիկանության աշխատակիցները նրանց հեռացրել են` վերականգնելով երթևեկությունը: Ակցիայի մասնակիցներից ոմանց բերման են ենթարկել: Ինչպես լրագրողների հետ զրույցում հաղորդել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, բողոքի ակցիայի մասնակիցները, շրջափակելով փողոցը, փաստացի հակաօրինական գորոծղություն են կատարել:
Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարել է, որ բողոքի գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Սերժ Սարգսյանը չի հրաժարվել վարչապետի պաշտոնի համար առաջադրվելուց:
Հիշեցնենք, որ «Մերժիր Սերժին՚ նախաձեռնության ներկայացուցիչները փոխհամաձայնության են հանգել «Քաղաքացիական պայմանագիր՚ կուսակցության ներկայացուցիչների հետ` բողոքի տարբեր գորոծղություններին համատեղ մասնակցության շուրջ: ՔՊ-ն, իր հերթին, մարտի 31-ից քայլերթ է իրականացնում Հայաստանի մարզերում` ի նշան բողոքի ընդդեմ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության: Ապրիլի 13-ին Ազատության հրապարակում սկսվելու են շուրջօրյա հանրահավաքներ մինչև ապրիլի 17-ը` ԱԺ-ում վարչապետի ընտրության օրը: Ընդդիմադիրները մտադիր են շրջափակել է ԱԺ շենքի մուտքերը` վարչապետի թեկնածության շուրջ քվեարկությանը խոչընդոտելու նպատակով: