Արմինֆո.Freedom House-ը, անկասկած, բավականին հեղինակավոր կազմակերպություն է: Այդուհանդերձ, նրա զեկույցում ամեն ինչ չէ, որ փայլում է օբյեկտիվությամբ: Ապրիլի 12-ին լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին հայտարարել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով իրավապաշտպան կազմակերպության նախօրեին հրիապարիակած զեկույցին, որում Հայաստանը որակվել է դեպի ավտորիտարիզմ ընթացող երկիր: Նախարարի ասելով, ինքն առաջին անգամ է այդ կազմակերպության զեկույցում հանդիպում գաղափարների, որոնք արմատապես տարբերվում են ընդունված մեթոդաբանությունից:
«Ուշադիր ուսումնասիրելու դեպքում կարելի է զարմանքով հայտնաբերել հակասական դրույթներ: Օրինակ, եթե Սերժ Սարգսյանն առաջադրվում է վարչապետ, դա կտանի ավտորիտար ռեժիմի՚, - նշել է Հարությունյանը, հավելելով, որ կազմակերպությունը, միևնույն ժամանակ, կանխատեսում է, որ եթե Սարգսյանը չառաջադրվի, ապա երկիրը կկառավարի որպես «գորշ կարդինալ՚:
Դավիթ Հարությունյանին զարմացրել է նաև մեկ այլ փաստ. խոսելով «Սասնա ծռերի» մասին` զեկույցում ոչ մի տեղ չի հիշատակվում, թե նրանք իրականացրել են զինված հարձակում: Դավիթ Հարությունյանը նախկինում երբեք չի տեսել զեկույցներ, որտեղ քաղաքական գործիչների որոշակի պիտակավորում է իրականացվում. «Քննադատություն այո, եղել է, բայց ոչ պիտակավորում՚, - հայտարարել է նա: Դավիթ Հարությունյանն ափսոսանքով նշել է, որ իրավապաշտպան կազմակերպությունն առաջին անգամ իր զեկույցում շեղվել է ընդունված դասական մեթոդաբանությունից: «Ես թույլ եմ տալիս, որ միջազգային կառույցները կարող են լինել որոշ չափով անգաժավորված, սակայն ոչ այս աստիճանի, որն արժեզրկում է ընդհանրապես նման զեկույցը», - եզրափակել է արդարադատության նախարարի պաշտոնակատարը:
Նախօրեին ՀՀ մարդու իրավունքների Freedom House կազմակերպությունը հրապարակել է իր վերջին`«Անցումային երկրներ 2018» զեկույցը, որը չափում է ազատության մակարդակը տարբեր երկրներում, որտեղ Հայաստանը նշվբում է որպես «բացասական ուղղությամբ` դեպի ավտորիտարիզմ ընթացող երկիր»:
Այսպես, ըստ զեկույցի, Հայաստանը հետընթաց է արձանագրել ժողովրդավարության գծով, ինչպես նաև կոռուպցիայի գծով, քանի որ կոռուպցիայի հետևանքով գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունները կենտրոնացած են իշխող Հանրապետական կուսակցության ձեռքերում, իսկ ՀՀ կառավարությունը դժկամությամբ է փորձում վերացնել չարաշահումներն ամենաբարձր մակարդակում»:
Հայաստանի հետ միասին նույն ուղղությամբ շարժվող երկրների շարքում են` Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը և Ղրղզստանը: Ըստ Freedom House- ի, հետխորհրդային երկրներից որպես անազատ, «արմատավորված ավտորիտարիզմով» երկրներ են նշվում`Բելառուսը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը:
Freedom House- ը Եվրամիությանը կոչ է անում արագ միջոցներ ձեռնարկել, կապված Լեհաստանի և Հունգարիայի հետ, հակառակ դեպքում, «այն, ինչ է տեղի ունենում Վարշավայում և Բուդապեշտում, կարող է տարածվել է Փարիզում և Բեռլինում»: